14:02 01.11.2020
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է:
Նախնական տվյալներով՝ Սամվել Մանուկյանը ստացել է 14 862 ձայն (63.29 տոկոս), երկրորդ տեղում անկախ թեկնածու Հենզել Մկոյանն է, որը ստացել է 4204 ձայն (17.9 տոկոս), երրորդում՝ Եվրոպական Վրաստանի թեկնածու Արսեն Կարապետյանը՝ո 2292 ձայնով (9,76 տոկոս):
Միացյալ ազգային շարժման թեկնածու Մելիք Ռաիսյանն ու Հայրենասերների դաշինքի թեկնածու Արտաշես Հակոբյանը ստացել են համապատասխանաբար ձայների 4,53 և 3,67 տոկոսը:
Վերջին մի քանի ընտրություններում առաջին անգամ իշխող կուսակցության ցուցակներում չկան Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոշ ընդդիմադիր կուսակցություններ իրենց ցուցակներում ընդհանրապես չեն ընդգրկել ազգությամբ հայ թեկնածուների, ոմանք ընդգրկել են մոտ 10 հայ, սակայն, շատերը ցուցակներում նշված են որպես անկուսակցական:
Իշխող կուսակցությունն իր ցուցակում ընդգրկել է ազգությամբ երկու հայ թեկնածուի՝ Ախալալաքից և Նինոծմինդայից, այս անգամ ցուցակներում Թբիլիսիի հայեր չկան, ինչպես դա լինում էր նախկինում:
Մյուս կուսակցություններից ոմանք իրենց ցուցակներում ընդհանրապես չեն ընդգրկել հայ թեկնածուների, իսկ մյուսները նրանց տվել են վերջին համարները:
Նախնական տվյալներով Սամվել Մանուկյանը հաղթում է առաջին փուլում
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:54 19.06.2025
Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր ՅագրըԼեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...
11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...