Դատական նիստի ընդմիջման ընթացքում բժշկական ստուգման են ենթարկվել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

Դատական նիստի ընդմիջման ընթացքում բժշկական ստուգման են ենթարկվել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները

12:04 17.01.2018

Դատական նիստի ընդմիջման ընթացքում բժշկական ստուգման են ենթարկվել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները: Ընդմիջումից հետո գործով դատավորը հրապարակել է բժշկական եզարկացությունները: Ավելի վաղ SHANTNEWS-ին Արայիկ խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը հայտնել էր, որ նա դատական նիստին ներկայացել է բարձր ջերմությամբ։ Նրա խոսքով՝ որ Խանդոյանին հետվիրահատական շրջանում այցելել է միայն Միպ գրասենյակի ներկայացուցիչը։ Ընդմիջումից հետո դատարանը քննելու է Արայիկ Խանդոյանի պաշտպանության հարցը։

Դատավորը տեղեկացրել է, որ այդ ընթացքում ամբաստանյալ Բիլյանի խնդրանքով շտապօգնության բրիգադ էր հրավիրվել։ Բժիշկն արձանագրել էր, որ Բիլյանի ճնշումը նորմայից ցածր է։ Խանդոյանը ունի աջակողմյան երիկամի ցավեր։ Ներարկում են կատարել, իսկ ամբաստանյալ Բարսեղյանի արյան ճմշումը նորմայից բարձր է։ Նա հացադուլի մեջ էր և հիմա հյուծված է, արձանագրել է բժիշկը։ Դատարանը նաև ներգրավել է Խանդոյանի պաշտպաններին՝ Արայիկ Պապիկյանին և Արա Ղարագյոզյանին։ Որպես նոր պաշտպան Ներգրավվել է նաև Մուշեղ Շուշանյանը։

Ի, դեպ ինչպես մինչ այս նշել էինք, ընդմիջումից հետո դատավորը քննարկելու է ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի համար հանրային պաշտպան ներգրավելու հարցը, քանի որ Խանդոյանը հրաժարվել էր իր երկու պաշտպաններից՝ Արա Ղարագյոզյանից և Արայիկ Պապիկյանից։ Նրանք, ի դեպ, հենց այդ պատճառով չեն կարողանում տեսակցել ամբաստանյալի հետ, որին երկու օր առաջ երիկամի վիրահատություն են կատարել։ Դատարանը հեռացրել է պաշտպաններին գործի վարույթից:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

13:35 23.05.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

13:22 23.05.2025

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

13:11 23.05.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

BACK_TO_TOP