Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հայտարարություններ է արել Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հայտարարություններ է արել Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների մասին

14:59 06.11.2020

Ադրբեջանում տիրող կոռուպցիոն բարքերն ու կատարյալ անպատժելիության մթնոլորտը ոչ պակաս կարևոր են, քան ղարաբաղյան խնդիրը: Այս մասին անգամ պատերազմի պայմաններում չեն դադարում խոսել հենց Ադրբեջանում: Գյանջա քաղաքի ընդդիմադիր գործիչ Յունիս Սաֆարովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում վերջին օրերին ուշագրավ հայտարարություն է արել, որը վկայում է այս երկրի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին:

Սաֆարովը 2017-ից պայքարել է ընդամենը Գյանջայում խաղատների փոխարեն գրախանութներ բացելու ու աղբամաններ տեղադրելու համար: Այս ուղղությամբ նրա ջանքերը զուր են եղել, հնչել են ձերբակալման սպառնալիքներ: «Ի՞նչ էր դա նշանակում՝ ձերբակալել մի քաղաքացու, որը ցանկանում է լուծել սովորական աղբամանների խնդիրը», հարց էր բարձրացրել Սաֆարովը: Նա խոսել էր այն մասին, թե պետական մարմինները ինչպես են վարվում անարդարության դեմ բողոքող երիտասարդների հետ․

«Նրանք ինձ ասացին, որ ինձ նման բողոքող մի քանի երիտասարդներ էլ են եղել, որոնք հիմա արդեն ձերբակալված են։ Նրանք պարզապես թմրանյութ են նետել այդ ակտիվիստների գրպանները։ Ինձ ասացին, որ նույն բանը կարող է պատահել ինձ հետ։ Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ է նշանակում»,- ասել էր Սաֆարովը:

Երկու տարի առաջ՝ 2018-ի հուլիսին, Սաֆարովը ձերբակալվել էր և ներկայումս գտնվում է կալանքի տակ Գյանջայի նախկին քաղաքապետի նկատմամբ մահափորձ անելու մեղադրանքով: Գյանջայից հետագայում Բաքվի ծանր հանցագործությունների դատարան տեղափոխված մեղադրյալը նոյեմբերի 4-ին դատարանում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսել է Գյանջայում շարունակվող իշխանական ճնշումների, բնակչության դժգոհության և ղարաբաղյան հարցի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում կոռուպցիան և իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումները իրենց կարևորությամբ ղարաբաղյան հարցին չեն զիջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP