21:17 06.11.2020
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Միջերկրական ծովում անօրինական գործունեության պատճառով և սպառնում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Անկարայի դեմ: ТАCC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 6-ին Բրյուսելում։
«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով ՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակող միջոցների գործող ռեժիմը ՝ ի պատասխան Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հորատանցքերի հորատման Թուրքիայի չարտոնված գործունեության։
Այդ պատճառով ԵՄ-ն նպատակաուղղված սահմանափակող միջոցներ կսահմանի այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում չթույլատրված հորատման համար»:
Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի սև ցուցակում երկու մարդ կա։ Նրանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում:
Եվրամիությունը 2019 թվականի հուլիսին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման պատճառով։ Բացի այդ, ԵՄ-ն նաև ֆինանսական սահմանափակող միջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ՝ կրճատելով Թուրքիային 2020թ. հատկացվող օգնության ծավալը (ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացի ժամանակ տրամադրվող սուբսիդիաները), ինչպես նաև առաջարկել է Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկային գործունեությունն այդ երկրում։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...