Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+21.09 oC

Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին

19:11 07.11.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Հուրիեթ»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝  Մարաշի 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին, որում վերջինս մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:

Իր ելույթում Էրդողանը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ՝ տեղեկանալու Լեռնային Ղարաբաղում զարգացումների մասին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևից դրական զարգացումների մասին է լսել, ինչն իրեն երջանկացրել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն համատեղ հուշագիր են ստորագրել

10:50 23.04.2024

Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն համատեղ հուշագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի Վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի գլխավորությամբ քառակողմ փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է «Էրմենիհաբերը»: Այն վերաբերել է «Զարգացման ճանապարհ նախագծին» և ստորագրվել է Իրաքի, Թուրքիայի, Կատարի և «Արաբական Միացյալ Էմիրությունների» (ԱՄԷ) ներկայացուցիչների կողմից: «Մենք մեր վճռականությունն ամրագրեցինք մեր ստորագրած հուշագրով»,-ստորագրումից հետո ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:21 23.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

23:43 22.04.2024

Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – Adam Smith Institute` Ջեյմս Փրայս – Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման […] ...

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա․ Ալիև

23:41 22.04.2024

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա․ Ալիև

Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման և արդյունքների վրա կենտրոնանալու վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ «Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ աջակցության և արդյունքների վրա կենտրոնանալու վրա: Ակտիվորեն համագործակցում ենք տնտեսական, քաղաքական, էներգետիկ, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասել է Ալիևը։ ...

Խաղաղության առաջին շահառուները Հայաստանն ու Ադրբեջանն են․ Փաշինյան

22:49 22.04.2024

Խաղաղության առաջին շահառուները Հայաստանն ու Ադրբեջանն են․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից […] ...

BACK_TO_TOP