08:27 10.11.2020
ՀՀ ՊՆ-ը և ԶՈՒ ԳՇ-ը համատեղ ուղերձ են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։
Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։
Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արյունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»։
12:09 28.07.2025
Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստելՀուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող […] ...
11:58 28.07.2025
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համարՎերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […] ...
11:52 28.07.2025
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար: ...
11:42 28.07.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջՄիացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...
11:26 28.07.2025
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...