08:40 10.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԼՂ պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։
«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար։ Ես պլանավորում եմ առավել մանրամասներ ասել, թե ինչու, ինչն էր պատճառը։ Այս վերջին մեկ ամսում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել մանրամասն հիմա ես դա անել չեմ կարող, որովհետև հիմա այդ ռազմական գործողությունների դադարեցումը պրոցեսի մեջ է, եթե հիմա ասեմ ինչ-որ բաներ, կարող եմ վտանգել մարդկանց։ Եթե ասեմ ինչ-որ բաներ, կարծում եմ՝ շատերին շատ բան պարզ կլինի, հիմա ուղղակի չեմ կարող ասել։
Այսօր ընդդիմադիր մի քաղաքական գործիչ կա, որն իմ հրաժարականն է նաև պահանջել, երեկ չէ առաջին օրը թողել է Շոշի դիրքերն ու փախել։ Գիտեմ, որ կան շատ մարդիկ, որոնց մտադրություններն ազնիվ են և արդար։ Գիտեմ, որ կան նաև զոհված մեր եղբայրների հարազատները։ Ես ասել ու ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ։
Էսօր գիտե՞ք ինչի համար են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, դիրքերում են, որդիս էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, և ես հպարտ եմ դրա համար։
Ուզում եմ՝ մի բան հասկանանք այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականի և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։
Պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրոդ բանակի և Ադրբեջանի դեմ։ Ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետեւ 25 տարի սեղանի շուրջ խմել ենք մեր զինվորի, բանակի կենացը և այդ օղին, գինին, սեղանի դրված հացը, որոշ մարդկանց մասին է խոսքը, գնված է եղել գողացած փողով»։
11:58 28.07.2025
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համարՎերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […] ...
11:52 28.07.2025
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար: ...
11:42 28.07.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջՄիացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...
11:26 28.07.2025
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...