15:19 10.11.2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ուղերձը․
«Ծանր, դժվարագույն օրեր է ապրում մեր ազգը, պետությունը: Արցախի դեմ սանձազերծված մարդասպան պատերազմի առաջին իսկ օրվանից դատական իշխանությունը, հավատարիմ իր սահմանադրական բարձր առաքելությանն ու կոչմանը, իրեն զերծ պահելով քաղաքական զարգացումներին և ամենատարբեր գործընթացներին ներգրավվելուց, զուսպ կանգնած է եղել մեր զինվորի, մեր ժողովրդի, մեր պետության թիկունքին, գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և ապահովել դատական իշխանության բնականոն, անխափան աշխատանքը:
Ցավոք, Արցախի պաշտպանության համար պատերազմում յուրաքանչյուրս ունեցանք մեր բաժին ցավն ու կորուստը, ու թերևս խոսելու, երբեմն զայրույթից պոռթկալու առիթներ էլ գուցե եղան, բայց լռեցինք, չտրվեցինք տարաբնույթ սադրանքների և փորձեցինք արժանապատվորեն մնալ դատավորին հատուկ զսպվածության տիրույթում:
Ու այսօր, հանրագումարի բերելով անցած դժվարին օրերի մեր ապրումներն ու ցավը, գուցե զգացումները զսպելու կարծես էլ տեղ չկա, սակայն, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. բացառելով ամեն տեսակ քաղաքական արկածախնդրությունը, մերժելով ավելորդ զգացմունքայնությունը՝ շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ և ամենայն պատասխանատվությամբ ամուր պահել պետության ողնաշարը, մեր ողջ ներուժը ծառայեցնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր անկոտրում և անձնուրաց զինվորներին:
Խոնարհումս և ցավակցությունս եմ հայտնում Արցախի համար մղված պատերազմում նահատակված հայորդիների հարազատներին, մարտերում վիրավորված մեր զինվորներին, սպաներին և մասնակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմ տեսած մեր հայրենիքին՝ ուժ և նոր զարթոնք»։
11:58 28.07.2025
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համարՎերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […] ...
11:52 28.07.2025
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար: ...
11:42 28.07.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջՄիացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...
11:26 28.07.2025
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...