ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքը դառնում է COVID-19-ի օջախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքը դառնում է COVID-19-ի օջախ

12:55 15.11.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգները գրեթե ամբողջությամբ վերածվում է   կորոնավիրուսային վարակի օջախի։Այս մասին հայտնել է համաճարակաբան , Ջո  Բայդենի COVID-19 աշխատանքային խմբի անդամ Մայքլ Օստերհոլմը։ Հաղորդում է РИА Новости-ն։

«Կարևոր է հասկանալ, որ  գործնականում ԱՄՆ-ի համարյա ամբողջ տարածքը  դառնում է  օջախ, ինչը նշանակում է, որ  իրականում այլևսկոնկրետ , տեղային  այլ  օջախներ չկան» ,- ասել է Մայքլ Օստերհոլմը Guardian թերթին տված հարցազրույցում։

«Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նվազեցնենք կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության վրա»,- շեշտել է  նա:

Ըստ նախնական տվյալների ԱՄՆ նախագահ ընտրված Ջո Բայդենի թիմը ավելի վաղ հրապարակել  էր COVID-19- ի դեմ պայքարի աշխատանքային խմբի կազմը, որում ընդգրկված էր 13 մարդ։

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների ,  համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 10,7 միլիոն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 244 հազար մարդ մահացել է: Ավելի քան չորս միլիոն մարդ  բուժվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

BACK_TO_TOP