Ի՞նչ էր նշանակում վարչապետի երեկոյան գրառումը. ասուլիսի առաջին անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ էր նշանակում վարչապետի երեկոյան գրառումը. ասուլիսի առաջին անդրադարձը

11:25 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս առցանց ասուլիսով՝ պատասխանելով 12 լրատվամիջոցների հարցերին: Մինչ դրանց անդրադառնալը, նա խոսել է երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում արած իր գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ է դարձել։

Նա մեկնաբանել է, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են մանիպուլյատիվ մեխանիզմները գործում: Պարզաբանել է, թե ինչ է ցանկացել ասել դրանով: Խոսել է այն մասին, որ նոյեմբերի 9-ից հետո զինվորները տեսանյութեր են հրապարակել, որտեղ աջակցության խոսքեր են ասել կառավարությանն ու գնահատականներ տվել։ Շատ դեպքերում հնչել են խորը վերլուծություններ, որոնց համար հիմք է հանդիսացել այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրանց աչքի առաջ:

«Գրում եմ՝ «տղերք, դուք ճիշտ եք», շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ համաձայն եմ, «սպասում եմ ձեզ Երևանում», սա է, որ շատերին հիմք է տվել ենթադրելու, թե էստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա, եթե մեր հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում ու վերադառնում են ընտանիքներ, ու մարդկանցից շատերը, նույնիսկ առանձին ջոկատներ, ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել: Հաջորդը՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը», իհարկե, կոշտ ձևակերպում է, բայց քանի որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո՛, օգտագործել եմ, և նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո վերջնականորեն կմարեն այն խոսակցությունները, որոնք այն մասին են, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն: Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնվող զինվորը, գիտի այդ հարցի պատասխանը»,-ասել է վարչապետը:

Նա խոսել է նաև այն մասին, որ որևէ մեկը զինված չի վերադառնում Հայաստան, անդրադարձել կարգին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 19.06.2025

SHANTNEWS

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

11:54 19.06.2025

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

Լեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

11:46 19.06.2025

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

11:35 19.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP