«Ձկնորսի համազգե՞ստ», «թռնել չիմացող ԶՈՒ ավիացիայի վարչության պե՞տ»․ ՊՆ-ն հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

«Ձկնորսի համազգե՞ստ», «թռնել չիմացող ԶՈՒ ավիացիայի վարչության պե՞տ»․ ՊՆ-ն հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին

22:05 16.11.2020

ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այս ընթացքում Պաշտպանության նախարարի հետ կապի մեջ եղել է թե ոչ: Քոչարյանը այս հարցին պատասխանել է քննադատական շեշտադրումներով:

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հայտարարություններին:

Նախարարությունը երկու հայտարարություն է տարածել որոնցից մեկում մասնավորապես ասված է․

«Պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։

Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում՝ ՍՈՒ 30-ԷՍ ԷՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»։

ՊՆ երկրորդ պարզաբանումը վերաբերում է Դավիթ Տոնոյանի կրած համազգեստի վերաբերյալ Քոչարյանի հնչեցրած կարծիքին: Ըստ այդմ՝ նշված համազգեստի կրման կանոնները բոլոր մանրուքներով սահմանված է, ավելին համազգեստը շուրջ մեկ տարի է, ինչ կրում են ՊՆ քաղաքացիական ծառայողները։

«Այսինքն՝ պարոն Քոչարյանը, «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ, փաստացի, վիրավորել է պաշտպանության նախարարության համակարգի մի քանի հարյուր քաղաքացիական ծառայողի, ովքեր ամեն օր պատվով կրում են այդ համազգեստը։Ակնկալում ենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան բավարար խոհեմություն ու քաջություն կունենա և ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ՊՆ-ը ևս մեկ հայտարարություն է տարածել․

«Նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստսնի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների` Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կիրառության հետ: Ընդ որում, պարոն Քոչարյանն իր խոսքը կառուցել է ակնհայտ հեգնական տոնայնությամբ, մասնավորապես «հիշեցնելով», որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «նկարվում էր, նստում էր» ՍՈւ-երը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ հնչեցված հայտարարության բովանդակությունն ու տոնայնությունն ինքնին  հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային: Մյուս կողմից, հիշատակված ինքնաթիռների Հայաստանում դիմավորման հանդիսավոր արարողությունն անցկացվել է հանրապետության վարչապետի գլխավորությամբ:

Իսկ ինչ վերաբերում է վերջին ռազմական գործողությունների ընթացքում ինքնաթիռների կիրառությանը, ապա պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել` ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ, մարտական խնդիր կատարել են, թե՞ ոչ, քանի՞ թռիչք է դրանցով իրականացվել և այլ հարցադրումների վերաբերյալ: Վստահեցնում ենք, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պետք է ստանան այդ զեկույցները, մանրամասնորեն տեղեկացված են այս հարցերի պատասխանների վերաբերյալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

11:54 19.06.2025

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

Լեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

11:46 19.06.2025

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

11:35 19.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

BACK_TO_TOP