10:23 19.11.2020
Guildma-ում, բրազիլական արմատներով բարդ տրոյացիների ընտանիքներից մեկում, հայտնվել է Ghimob նոր վնասաբեր ծրագիրը։ Դրա օգնությամբ գրոհողները լրտեսում են իրենց զոհերին, որոնք գտնվում են Պարագվայում, Պերուում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Անգոլայում եւ Մոզամբիկում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Այս վնասակար ծրագիրը համակարգ է ներմուծվում պարտքի մասին հաղորդագրությամբ էլեկտրոնային նամակի միջոցով, որն իբր ունի հասցեատերը։ Ստացողին առաջարկվում է անցնել հղումով՝ ավելին իմանալու համար։ Եթե նա սեղմում է այն, ապա համակարգում բեռնվում է հեռավար մուտք գործելու համար նախատեսված տրոյացի։ Հաջող տեղադրումից հետո այն սերվեր է ուղարկում տեղեկատվություն բջջային սարքի մոդելի մասին, նաև այն մասին, թե արդյոք առկա են էկրանի արգելափակման կարգավորումներ, ինչպես նաև հավելվածների ցանկը։ Փորձագետների տվյալներով, Ghimob-ը կարող է լրտեսել 153 բջջային հավելվածների, որոնք հիմնականում պատկանում են բանկերին, ֆինանսա-տեխնիկական ընկերություններին, կրիպտոարժութային բորսաներին։ Այս տրոյական ծրագիրը կարողանում է խուսափել ձեռքով անջատումից, հավաքել տվյալներ, մանիպուլյացիայի ենթարկել այն, ինչ պատկերված է էկրանին, և գրոհողներին հնարավորություն տալ ամբողջությամբ վերահսկել սարքը հեռավար հասանելիության գործիքների միջոցով։
Ghimob-ը կարող է թաքնվել ֆինանսական կազմակերպությունների կողմից ներդրվող՝ խարդախության դեմ պայքարի համակարգերից և ապաարգելափակել սարքի էկրանը, քանի որ ունի օգտատիրոջ գործողությունների գրանցման և վերարտադրման գործառույթ, այդ թվում՝ գաղտնաբառի մուտքագրման հետ կապված։ Կեղծ գործարքների իրականացման համար չարագործները կարող են հարկադրաբար անջատել սարքի էկրանը կամ օգտվել ֆոնային ռեժիմում արդեն բացված ֆինանսական հավելվածից, քանի դեռ մարդը էկրանին տեսնում է մեկ այլ հավելված։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...