15:07 20.11.2020
Ստեփանակերտի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը լիարժեք կգործի ուրբաթ օրվանից, ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո առաջին պլան են մղվել հումանիտար խնդիրները:
«Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված արագ որոշումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի գոտում: Ներկայումս ռուս խաղաղապահները հաջողությամբ կատարում են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետ կապված միջոցառումների մի ամբողջ շարք: Այսօր հումանիտար բնույթի խնդիրներ են մղվում: Այդ նպատակով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը կսկսի լիարժեք գործել»,- ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, ասել է Միզինցևը միջգերատեսչական համագործակցությանը նվիրված խորհրդաժողովում:
Կենտրոնի հիմնական խնդիրներն են մշտական բնակության վայրերը լքած քաղաքացիների վերադարձը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ադրբեջանին և Հայաստանին օգնությունը և բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծումը, Ռուսաստանի պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության համակարգումը` ռազմական գործողությունների արդյունքում տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, տեղեկացրել է Միզինցևը: Կենտրոնը կոչված է նաև օժանդակելու Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպման գործում:
Նա համոզմունք է հայտնել, որ «հետկոնֆլիկտային կարգավորման սիրիական փորձը կօգնի հնարավորինս սեղմ ժամկետում խաղաղ կյանք հաստատել այս տարածաշրջանում»:
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...
14:21 18.08.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին […] ...
14:07 18.08.2025
Բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվեց․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները […] ...
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...
12:57 18.08.2025
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...