10:39 21.11.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Սենթ էթյենի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել ԼՂ ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․
«2020 սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովորդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական կայսրության այս տարածքում բավականին բարդ է։
ԽՍՀՄ փլուզումից սկսած Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար հակամարտությունը հակադրում է նորանկախ Հայաստանին և Ադրբեջանին։
Հակամարտության ավարտի արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել կայուն քաղաքական լուծման, քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որի թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ:
Անկասկած տարածաշրջանի բոլոր պետությունները գտնվում են խոշոր աշխարհաքաղաքական առանցքների խառնարանի մեջ, ինչպիսիք են Երևանի միջոցով Մոսկվան Թեհրանին կապող առանցքը կամ Վրաստանի միջոցով Բաքվից Միջերկրական ծով ձգվող առանցքը: Քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմավարական հիմնահարցերը հսկայական են և տևականորեն խոչընդոտում են ավելի քան բարդ հակամարտության հանգուցալուծմանը, մանավանդ երբ Լեռնային Ղարաբաղը 1991 թ. վերափոխվեց Արցախի Հանրապետության:
2020 նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել։ Ռուսական զորքերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։
Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծամասամբ ձախողել է իրագործել իրեն վստահված առաքելությունները։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ․-ից վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից։
Անհրաժեշտ է նաև պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության։ Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։
Ավելի քան երբևէ, այս արյունալի դեպքերից հետո, ներկայիս իրավիճակը, համաձայն Արցախի Հանրապետության ճանաչման մասին թիվ 3436 բանաձևի, որը գրանցվել է Ազգային ժողովում 2020 թվ․-ի հոկտեմբերի 16-ին, «պահանջում է, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքները ճանաչվեն և պաշտպանվեն Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմամբ. կյանքի, անվտանգության, առողջության, կրթության, մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքական կազմակերպության ազատ ընտրության և, իհարկե, ինքնորոշման իրավունքի ճանաչում»։
Ֆրանսիան, Եվրամիության բոլոր երկրների հետ միասին, պետք է նաև պահանջի հարգել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը և միջազգային զորք տեղակայել ռուսական բանակի փոխարեն՝ ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ բռնությամբ նվաճված տարածքներից: Բացի այդ, Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանը առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և ճանաչի անհապաղ Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը։ Միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:
Հիշեցնենք, որ տեղական մակարդակում Սենթ Էթյենը 2018-ի հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի հետ ստորագրել էր բարեկամության հռչակագիր Արցախ կատարած այցի շրջանակներում: Ֆրանսիայի կառավարության կողմից Լիոնի վարչական դատարանի ներկայացրած՝ հռչակագիրը չեղարկելու հայցը որևէ կերպ չի ազդում Սենտ-Էթյեն քաղաքի վճռականության վրա` միտված նպաստելու ժողովուրդների միջև բարեկամությանը:
❗Այսօր Սենթ Էթյենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝
?️Դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,
?️Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև,
?️Կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ,
?️Որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...
14:21 18.08.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին […] ...
14:07 18.08.2025
Բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվեց․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները […] ...
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...
12:57 18.08.2025
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...