Պեգովը դարձյալ պնդել է, որ Շուշին քաղաքական որոշման արդյունքում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

Պեգովը դարձյալ պնդել է, որ Շուշին քաղաքական որոշման արդյունքում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցել

15:37 25.11.2020

«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա ասում և հաստատում եմ, որ ավելի շատ քաղաքական որոշում է եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ անդրադառնալով Շուշիի՝ ադրբեջանական կողմին անցնելուն:

Պեգովն ասել է, որ իր այս պնդումը հիմնավորում է հետևյալ կերպ՝  համաձայնության ստորագրման պահին Շուշիում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ կային: Պեգովն ասել է, որ չի պնդում, որ քաղաքն ամբողջովին ՊՆ վերահսկողության տակ է եղել, ադրբեջանական ԶՈւ ևս ներկայացված է եղել, բայց քաղաքի համար մարտեր են ընթացել։

«Մարտեր են ընթացել համաձայնության ստորագրման պահին, դա անձամբ ինձ համար անհերքելի փաստ է, ես զանգեր էի անում առաջնագծում գտնվող տղաներին, երկրորդ, երբ ամսի 9-ին ես եղա հեռուստաընկերությունների աշտարակների բարձունքում, Շուշիում ով եղել է, կիմանա այդ վայրի մասին, կար մոտ 400 մարդ, որոնք պատրաստ էին ամսի 9-ի առավոտյան ժամը 5-ին գնալ ու «մաքրման» աշխատանքներ իրականացնել:

Զինվորների 2 խումբ էլ, չեմ ուզում հիմա հստակ թիվ ասել, գտնվում էր քաղաքի մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես քաղաքն ամբողջությամբ չէր վերահսկում: Ինձ նաև հայտնի է, որ 7-ին, երբ Ալիևը հայտարարեց քաղաքը վերցնելու մասին, իրականում Շուշիում մի քանի դիվերսանտներ կային, իմ տեղեկություններով՝ 6 դիպուկահարներ էին, որոնք կարողացել էին  սողոսկել, այսպես ասած, փեղկեր գտնելով: Զբաղեցրել էին որոշակի դիրքեր ու այդ դիրքերից կրակ էին վարում ստորաբաժանումների, մեքենաների ուղղությամբ և, իհարկե, ապահովում էին մուտքը, այն նեղ միջանցքը, որով Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներն էր նետում Շուշիի ուղղությամբ:

Ամսի 7-ին ունեցած տեղեկություններով՝  այդ դիպուկահարները ևս «մաքրվել» են: Հետո արդեն մի շարք որոշումներ են կայացվել, որոնք, իմ պատկերացմամբ, մեծ մասամբ քաղաքական, քան ռազմական են։ Ինձ համար դժվար է գնահատել Հայաստանի և Արցախի ղեկավարության որոշումները, քանի որ միայն նրանք գիտեին, թե որքան է դիմացկունության պաշարը ռազմական գործողությունների համար, գուցե, ռեսուրսներն իսկապես սպառվում էին, և իրավիճակը կարող էր է՛լ ավելի վատ շրջադարձ ունենալ»,- ասել է Պեգովը՝ հավելելով, որ դրանք արդեն հետախուզական տվյալներ են, որոնց մասին ռազմական լրագրողները դժվար թե իմանան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP