17:00 25.11.2020
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Կովկասում, մասնավորապես՝ Արցախում:
«Արդեն կան կոնկրետ ազդանշաններ նաև Սիրիայից: Սիրիացի գործընկերներն էլ են մոնիթորինգի ենթարկում այդ հարցը: Խոսքը գնում է Ադրբեջանին, այդ թվում՝ առանց մարտերի անցած տարածքները թուրքերին էթնիկապես մոտ ազգերի ներկայացուցիչներով վերաբնակեցնելու մասով: Այդ թվում՝ թուրքմեններով, որոնք ապրում են Սիրիայի տարածքում: Այդպիսի պետական ծրագիր է արդեն իրականացվում: Սիրիայում թուրքերը բնակչությանը դիմում են կոչով, առաջարկում են կոնկրետ պայմաններ, ֆինանսական օգնություն, եթե ցանկանան Արցախում ապրել: Քաղաքացիական, այսպես ասած, «վերբովկա» նույնպես ընթանում է: Ուժային կորիզը, իհարկե, կապահովեն նույն գրոհայինները, որոնք որևէ տեղ չեն գնացել Արցախից»,- ասել է Պեգովը։
Հայտնի է, որ Իդլիբում Ռուսաստանի ՌՏՈւ-ն վերջին օրերին ակտիվ հարվածներ է հասցնում թուրքամետ գրոհայինների բազաներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մինչև վերջ շարունակելու են ճզմել Իդլիբը, իսկ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերածննդի մասին: Ռազմական լրագրողը «Գորշ գայլեր» արմատական խմբավորման ակտիվիստների օրինակն է բերել՝ ավելացնելով, որ Անկարան ձգտում է նրանց ներգրավել սեփական նպատակներին հասնելու համար։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իդլիբում երկար տարիների պատերազմից հետո արդեն դժվար է անգամ մեկ ամբողջական գյուղ գտնել, ապա Արցախը կարող է դրախտ թվալ Սիրիայի մի շարք բնակիչների համար։
Ռազմական լրագրողը նաև պնդել է, որ Արցախ, հիմնականում, պրոֆեսիոնալ ահաբեկիչներ չեն տեղափոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...