18:09 25.11.2020
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձել է 15 հազար մարդ:
«Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Մշտական բնակության վայր ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 15 հազար բնակիչ: Նրանք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները: Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգման հարցում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուսաստանցի խաղաղապահների կողմից ապահովվել է մոտ 3000 տոննա շինանյութի տեղափոխումը Ստեփանակերտ»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովը նաև տեղեկացրել է, որ պահպանվել է կրակի դադարեցման ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով։
«Ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող հյուսիսային ու հարավային հատվածներում շուրջօրյա մոնիթորինգն ու կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողությունը իրականացվում է 23 հսկման կետերում: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի կողմից իրականացվել է պայթունավտանգ առարկաների մաքրում մոտ 1 հա մակերեսի և 1,5 կմ ճանապարհի վրա: Ստեփանակերտում 78 շենք է ստուգվել, այդ թվում՝ դպրոցը և ջրի մաքրման ու ֆիլտրման կայանը»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը:
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...