12:44 26.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանից կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հետաքրքրվել է, թե ի՞նչ բովանդակություն ունեն արցախցիների աջակցության ծրագրերը:
«Այս պահին ունենք հաստատած երկու միջոցառում՝ արցախահայության աջակցության մասով: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին, յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ՝ մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատված դիմում, և այսօրվանից արդեն վճարումները կիրականացվեն «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում։ Համաճարակային կանխարգելման պայմանները պահելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք վճարումները փոքր խմբերով: Առաջին օրը կստանա մոտ 3000 քաղաքացի, հետագայում այդ հերթերի իրավիճակը հասկանալով՝ հնարավոր է յուրաքանչյուր օր ավելի շատ քաղաքացիների տրամադրենք: Դիմումների հոսքը շարունակվում է, մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի», – ասել է Մեսրոպ Առաքելյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրել է, որ երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակավայրերը գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն, յուրաքանչյուր քաղաքացու՝ 300 հազար դրամի չափով: Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով դիմումները կներկայացնեն հաջորդ շաբաթվանից:
«Յուրաքանչյուր դիմումից հետո մեկ-երկու օրվա ընթացքում կսկսվի նաև այդ գումարների վճարումը: Այս պահին այս երկու միջոցառումն է հաստատված», – ասել է նախարարը ու նաև նշել, որ մի շարք միջոցառումներ են քննարկվում, այդ թվում՝ բնակավայրը կորցրած, ՀՀ տեղափոխված արցախցիների որոշակի ծախսերի փոխհատուցման վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաստատված ծրագրերի շահառուները ոչ թե ընտանիքներն են, այլ անձինք: Այսինքն՝ մեկ ընտանիքից շահառու կարող է հանդիսանալ մի քանի հոգի: Առաջիկայում ընդունվող միջոցառումներից մեկը դարձյալ վերաբերելու է բնակարանից զրկվածներին, դարձյալ շահառու կլինեն անհատները:
«Միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն: Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք այդ հարցում նրանց աջակցելու համար», – ասել է ՀՀ վարչապետը:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...