Գիտնականներն ասել են՝ երբ և ինչպես կվերանա Արեգակնային համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Գիտնականներն ասել են՝ երբ և ինչպես կվերանա Արեգակնային համակարգը

23:36 05.12.2020

Աստղագետները հաշվարկել են, թե երբ կվերանա Արեգակնային համակարգը։ Պարզվում է, որ դրան դեռ 30 միլիարդ տարի կա։ Սակայն մեր մոլորակն ավելի շուտ կոչնչանա։ Այս մասին հոդված է հրապարակվել Astronomial Journal հանդեսում։

Ըստ հոդվածի՝ Արեգակնային համակարգը 4,5 մլրդ տարեկան է, Երկրի վրա կյանքն՝ ավելի երիտասարդ։ Իսկ արեգակի տաքությունն աստիճանաբար մեծանում է, և 1,1 մլրդ տարի հետո մեր մոլորակում չափազանց շոգ կլինի կյանքի համար։

Հոդվածում նշվում է, որ 5 միլիարդ տարուց արևը կվերածվի կարմիր հսկայի և «կուլ կտա» Մերկուրին, Վեներան և Երկիրը։ Այնուհետև Երկիրը կգոյատևի ևս 1 միլիարդ տարի։ Դրա արտաքին շերտերն աստիճանաբար կգոլորշիանան տիեզերք։

Այսպիսով, արեգակը կկորցնի ներկայիս զանգվածի գրեթե կեսը։ Իսկ երբ ջերմամիջուկային վառելիքը վերջանա, արեգակը կդառնա սպիտակ թզուկ. նրա մեջ այլևս ջերմամիջուկային ռեակցիաներ տեղի չեն ունենա, քանի որ արեգակն աստիճանաբար կսառչի։ 10 մլրդ տարի անց արևն այլևս լույս չի արձակի։

Այսպիսին կլինի Արեգակի ապագան։ Իսկ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը 30 մլրդ տարվա ընթացքում կլքեն Արեգակնային համակարգը, բացի մեկից։ Իսկ թե որ մոլորակը կմնա, պատահականության հարց է։ Այն Արեգակի շուրջ կպտտվի ևս 50 մլրդ տարի, որից հետո այն ևս կհեռանա։

Հոդվածում նշվում է, որ մարդկությունն այս բոլոր իրադարձություններին ականատես չի լինի, քանի որ կենսաբանական տեսակի գոյատևման ժամկետը հիմնականում 1-10 միլիոն տարի է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP