Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհուրդը հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհուրդը հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել

22:56 30.11.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ  գրառումն է կատարել․
«Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը մասնավորապես 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծներին Ֆրանսիայում և մեր վարչատարածքում հյուրընկալելուց հետո:
Հաշվի առնելով, որ Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլում հայկական ծագմամբ շատ ֆրանսիացիներ են ապրում, ովքեր առանձնահատուկ ձևով կապված են Հայաստանին:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլն անհրաժեշտ է համարում աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և վերահաստատել, որ հավատարիմ է ժողովրդավարության և ազատության գաղափարներին:
Հաշվի առնելով այն ծանր մարդասիրական վիճակը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տասնյակ հազարավոր տեղահանվածներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով իրենց երկրի անկախության օգտին արտահայտված և մշտապես վերահաստատված կամքը, երկիր, որ օժտվել է ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետություն անվան ներքո:
Հաշվի առնելով, որ 1994 թ.-ին կնքված զինադադարի համաձայնագիրը թույլ տվեց դադարեցնել 1988 թ.-ին սկիզբ առած ղարաբաղյան համակարտությունը, և որ հակամարտության խաղաղ, բանակցային և տևական լուծման պետք էր գալ Մինսկի խումբի շրջանակներում, և որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը կայացվել է այս շրջանակներից դուրս:
Հաշվի առնելով ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը:
Հաշվի առնելով Ֆրանսիայի դիվանագիտության բուռն ցանկությունը՝ 1994 թ.-ից ի վեր Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համանախագահությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու հարցում:
Հաշվի առնելով տարբեր քաղաքական կազմավորումների խորհրդարանականների կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ, և Սենատում ՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ներկայացված բանաձևերի առաջարկները։
Հաշվի առնելով Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի նախագահի աջակցությունն ուղղված հայկական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերին՝ միանալով մասնավորապես 2020 թ.-ի հոկտեմբերի 4-ին բազմաթիվ հայտնի անձանց կողմից ստորագրված կոչին,
Հաշվի առնելով հակամարտության տևական կարգավորման ուղենիշների սահմանման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կերաշխավորեն մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, բնակչության անվտանգությունը և 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից ի վեր իրենց տները ստիպված լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձի իրավունքը:
Մետրոպոլի խորհրդին առաջարկում ենք հաստատել սույն բանաձեւը, որով դիմում ենք Ֆրանսիայի կառավարությանը.
 ի գործի դնել բոլոր դիվանագիտական միջոցները, որոնք անհրաժեշտ են հակամարտության վերջնական կարգավորման համար՝ Մինսկի խմբի շրջանակներում երաշխավորելով առկա ողջ բնակչության կայուն անվտանգությունը,
ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական,
 այս ճանաչման միջոցով տեղական իշխանություններին և հանրային հաստատություններին թույլ տալ փոխգործակցել Արցախի Հանրապետության իրենց գործընկերների հետ համագործակցության ծրագրեր զարգացնելու և բնակչությանն աջակցություն ցուցաբերելու հարցում»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. վարչապետ

11:10 17.08.2025

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ՝ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։ Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։ ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

BACK_TO_TOP