01:08 01.12.2020
«Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»… գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Ինձ համար սա ոչ միայն ազգային, այլ նաև անձնական դժբախտություն է, քանի որ հայրս՝ Արտյոմ Սուրենի Բեգլարյանը, 28 տարի առաջ զոհվել է Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերի ազատագրման ժամանակ, այն բնակավայրերի, որոնք այսօր հանձնվում են գերության:
Անկախ այս միջանկյալ զարգացումից, որը խստորեն տարբերվում է մեր նահատակների երազանքներից, միևնույն է՝ ես հպարտ եմ իմ ընտանիքի զոհաբերությամբ հանուն Հայրենիքի…
Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերունդից:
Ի դեպ, ես Արցախյան շարժման մեկնարկի ծնունդ եմ և այդ համազգային զարթոնքը դիմավորել եմ մորս փորում, իսկ ՀՀ Սահմանադրության ընդունումից յոթ տարի առաջ՝ հուլիսհինգյան ծննդիցս հետո ծնողներս վերջին պահին անունս դրեցին Արտակ՝ մյուս քննարկվող տարբերակի՝ Արցախի փոխարեն: Այնպես որ ես ի ծնե, այնուհետև՝ գիտակից կյանքիս սկզբում երդում եմ տվել կյանքս նվիրել Հայրենիքին ու Արցախյան շարժմանը՝ մինչև հաջող վերջնարդյունք կամ ցմահ:
ԵՍ ԵՐԴՈՒՄԻՑ ՈՒ ՊԱՐՏՔԻՑ ՓԱԽՉՈՂ ՏԵՍԱԿ ՉԵՄ… »,- գրել է Արտակ Բեգլարյանը։
12:20 17.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները11:58 17.08.2025
Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտինԻսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...
11:34 17.08.2025
Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...
11:10 17.08.2025
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ՝ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։ Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։ ...
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...