15:16 01.12.2020
ՀՀ դատախազության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիան դեռևս 2017-ի դեկտեմբերի 9-ին ստորագրված հուշագրով համագործակցում են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում տեղեկատվության փոխանակման, աշխատանքային քննարկումների և համատեղ այլ նախաձեռնությունների միջոցով հանրային մասնակցայնության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը նպաստելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտներում:
Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում ՀՀ դատախազության առանցքային դերն ու նշանակությունը՝ վերոնշյալ համագործակցության շրջանակներում դատախազությունը մասնակցության հրավեր է ստացել Շվեդիայի կառավարության աջակցությամբ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի մաս կազմող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին: Վերջինիս նպատակն է խթանել երիտասարդության մասնակցությունն ու դերը կոռուպցիայի դեմ պայքարում, ամրապնդել հայ աշակերտների և ուսանողների գիտելիքներն ու կարողությունները հակակոռուպցիոն ոլորտում և բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն ընկալման և գիտակցության մակարդակը: Ծրագրի շրջանակում ձևավորված «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ում հակակոռուպցիոն կրթություն է ստանում ավելի քան 120 ուսանող, երիտասարդ մասնագետ՝ ՀՀ բոլոր մարզերից:
Այս ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա ընթացքում հակակոռուպցիոն ակումբի ունկնդիրներն առցանց հարթակում առանձին հանդիպումներ են ունեցել Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանի, Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մնոյանի հետ:
Դատախազները ներկայացրել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում դատախազության դերն ու գործառույթները, առանձնահատկությունները, առաջնայնությունները, մարզային կտրվածքներով արձանագրված արդյունքները, կոռուպցիոն դեպքերի դեմ պայքարի իրավական մեխանիզմները։
Դատախազներն անդրադարձել են նաև ՀՀ-ում գործարկված Ազդարարման համակարգի, ազդարարման էլեկտրոնային հարթակի գործունեությանը, ինչպես նաև ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին: Նրանք կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում բոլորի, հատկապես՝ երիտասարդության ակտիվ մասնակցությունը՝ հանրության իրավագիտակցության և իրավապահ մարմինների հետ գործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ունկնդիրներն առցանց հարթակում հանդիպել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ: Անի Սարգսյանը ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի առանձնահատկությունները, նշանակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության, սոցիալական արդարության, պետության խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Դատախազն ունկնդիրներին ներկայացրել է նաև դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության գործառույթները, ձևավորման յուրահատկությունները:
Վերոնշյալ հանդիպումների շրջանակներում ծավալվել են երկուստեք շահագրգիռ և բովանդակալից քննարկումներ:
ՀՀ դատախազությունը հետևողական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության խորացման հարցում, որի համատեքստում նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...
23:01 05.08.2025
Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասինՆոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...
22:47 05.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարումՀունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...