«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տնտեսագետի թափուր հաստիք կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տնտեսագետի թափուր հաստիք կա

15:44 01.12.2020

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տնտեսագետի թափուր հաստիք կա։ Այս մասին տեղեկացրին ՇՄ նախարարությունից։
Տնտեսագետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
✅ Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսական և/կամ հաշվապահական ոլորտներում.
✅ Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
✅ «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքի, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող օրենսդրական և նորմատիվային իրավական ակտերի, աշխատանքային օրենսդրության հիմունքների այլ իրավական ակտերի իմացություն.
✅ Հաշվապահական ծրագրերի (Հայկական ծրագրեր, 1C և այլն) իմացություն.
✅ Ֆինանսական պլանավորման մեթոդների իմացություն.
✅ Աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշների պլանավորման, հաշվառման և վերլուծման մեթոդների իմացություն.
✅ Համակարգչային և այլ տեխնիկական միջոցների իմացություն.
✅ Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն.
✅ Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
Աշխատանքային պարտականությունները՝
✅ Կազմակերպության ֆինանսատնտեսական հեռանկարային և ընթացիկ պլանների մշակում.
✅ Կազմակերպության ֆինանսավորման համար ՄԺԾԾ հայտերի պատրաստում և ներկայացում.
✅ Աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշների պլանավորման, հաշվառման և վերլուծման իրականացում.
✅ Կազմակերպության ծախսերի և եկամուտների նախահաշիվների կազմում, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխությունների կատարում.
✅ Կազմակերպության պլանավորված և փաստացի կատարված ծախսերի համեմատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների կազմում.
✅ Կազմակերպության ղեկավարության և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների իրականացում,
✅ Աշխատանքային գործառույթներն իրականացնելիս պաշտոնին հասանելի ծառայողական և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության գաղտնիության պահպանում.
✅ Կազմակերպության այլ ստորաբաժանումների աշխատանքներին աջակցության տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
✅ Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
✅ Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
✅ Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
✅ Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
✅ Դիմում (լրացվում է տեղում):
?Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով այն [email protected] էլ. փոստին:
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9:30-ից մինչև 17:30, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 10։
? Հարցազրույցը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00։
Հարցազրույցի անցկացման վայրը՝ Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին

23:01 05.08.2025

Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին

Նոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում

22:47 05.08.2025

Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

22:32 05.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

BACK_TO_TOP