17:12 01.12.2020
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալու է ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 9 ըմբիշով:
Մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ): Այս օրերին ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքերով` մասնակիցների ընտրությունը հեշտ չի եղել, քանի որ կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տևական ժամանակ մրցաշարեր չեն անցկացվել:
«Ըմբիշներից շատերը գրեթե մեկ տարի մրցումների չեն մասնակցել: Աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական փուլը հասկանալի պատճառներով մի քանի անգամ խափանվել է: Արտերկրում նախատեսված հավաքները և մրցաշարերը չեն կայացել, սակայն դա մեզ չի խանգարի պայքարել մեդալների համար»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Մարզիչն ընդգծեց նաև, որ այժմ ըմբիշներն առավել քան մարտական են տրամադրված, քանի որ հասկանում են` որքան կարևոր է այս շրջանում հաղթանակներ տոնելը. «Անգամ ոչ լիարժեք պատրաստված վիճակում պետք է փորձենք անել առավելագույնը: Այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ժողովրդի տրամադրությունը, մեր երկրին կրկին մեծ ու փոքր հաղթանակներ պարգևել և վերականգնել սեփական ուժերի նկատմամբ հավատը: Հավաքականի տղաները դա շատ լավ գիտակցում են: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր բնագավառում և մեր երկրին կրկին հաղթանակներ պարգևի: Պետք է հաղթահարենք ընկճվածությունը, պետք է կրկին բարձրանանք և քայլենք»:
Հավելենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են նաև ազատոճային ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը մասնակիցների ցանկը կհրապարակի առաջիկա օրերին:
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...
23:01 05.08.2025
Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասինՆոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...
22:47 05.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարումՀունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...