17:33 01.12.2020
ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն, Արկադի Խաչատրյանի նախագահությամբ, դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ:
Հիմնական զեկուցող Եղիշե Սողոմոնյանը, շեշտադրելով նախագծի կարևորությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հավաստմամբ՝ օրինագիծը գործող օրենքի համեմատ մեկ քայլ առաջ է, սակայն կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովականները քննարկել են նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը: ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, կարևորել նրա մասնագիտական հմտությունները: Դավիթ Նահապետյանը տնտեսագիության թեկնածու է, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ:
Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:
ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:
Ի գիտություն է ընդունվել ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը՝ 2020 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի հավաստմամբ՝ իրականացվել են նախատեսված ծրագրերը:
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...
23:01 05.08.2025
Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասինՆոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...
22:47 05.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարումՀունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...