21:49 01.12.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ որ տարածքներն են մաքրվել պայթյունավտանգ առարկաներից:
«Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից իրականացվել է պայթյունավտանգ առարկաների մաքրում Ստեփանակերտի Զորգի փողոցում, Շուշի- Լիսագոր ուղղությամբ էլեկտրալարերի և գազատարի երկայնքով: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ: Հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ զորավարժարան և ոչնչացվել»,- հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը»:
Կոնաշենկովը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա:
Համաձայն ՌԴ ՊՆ ներկայացուցչի՝ ռուս խաղաղապահ ուժերի կոնտինգենտը վերանորոգող բրիգադներին օգնում են Լեռնային Ղարաբաղում վերականգնել կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունները: Մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2.5 կմ կապուղի, 1.5 կմ գազատար, 1 կմ էլեկտրահաղորդալար, էլեկտրահաղորդման չորս սյուն և մեկ տրանսֆորմատորային ենթակայան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկ-մասնագետների ռուսական բրիգադը խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերել Խնապատի բնակավայրի 67 բնակիչների, այդ թվում՝ 11 երեխաների:
ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների որոնումն ու փոխանակումը։
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...