15:23 02.12.2020
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը գրել է․
«Արցախում գտնվելու ընթացքում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ունենալով քննարկումներ Արցախի նախագահի և այլ պաշտոնյանների հետ, հասկացա մի պարզ ճշմարտություն, որ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է, ինչը տեղի է ունեցել տասնամյակներ, գուցե և ավելի։ Հետևաբար, այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը, հակառակ պարագայում տարիներ անց էլի խոսելու ենք նախկինում բաց թողնված հերթական հնարավորությունների մասին։
Տեղի ունեցած ողբերգությունը շատերի համար ստեղծել է նաև անձական, ընտանեկան ողբերգություն և մենք պարտավոր ենք օր առաջ առնվազն մեղմել այդ ընտանիքների ցավը՝ ցուցաբերելով նվիրական հոգածություն և անհրաժեշտ աջակցություն։
Այս ամենի իրականացման համար իմ արդյունավետ ներգրավումը ուղղված Արցախը ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում եմ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը, որը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ նպատակ ունենալ կարճաժամկետ հատվածում ապահովել արցախցիների վերադարձը Արցախ՝ ստեղծելով կյանքի և աշխատանքի համար որակյալ պայմաններ»։
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...