Չեխիայում ստեղծել են հատուկ թուղթ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Չեխիայում ստեղծել են հատուկ թուղթ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

14:09 04.12.2020

Չեխիայում ստեղծել են հատուկ թուղթ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը։ Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն։

Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները՝ թուղթը ներծծված է հատուկ քիմիկատներով։ Բացի դրանից՝ հակամանրէային ազդեցությունը ձեռք է բերվում թղթի մեջ ներմուծված ցինկի և արծաթի նանոմասնիկների շնորհիվ: Մշակողներից մեկի՝ Իրժի Սոբեկի խոսքերով՝ կորոնավիրուսը 10 րոպեում ոչնչացվում է 70 տոկոսով, իսկ կես ժամ անց՝ ամբողջությամբ։

«Մեկ րոպեի ընթացքում նրա մակերևույթից անհետանում է մանրէների 99 տոկոսը»,- ասել է նա:

Մոտ ժամանակներս Չեխիայում կարտադրվի առաջին 10 տոննա ինովացիոն թուղթը։ Այն կարող է օգտագործվել թղթադրամ և փաստաթղթեր տպելու համար։

Չեխիայում վերջին օրերին կրկին սկսել է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 3-ին, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4524-ով, ինչը 61-ով ավելի է, քան նախորդ օրը։

Ընդհանուր առմամբ, համաճարակի ամբողջ ընթացքում վարակվել է 537,6 հազար մարդ, որոնցից 468,3 հազարն ապաքինվել է, իսկ 8641-ը՝ մահացել: Իշխանությունները ծրագրում են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև հունվարի 11-ը (առայժմ այն սահմանվել է մինչև դեկտեմբերի 12-ը):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP