Հրապարակվել է Եգիպտոսում զբոսաշրջիկի վրա շնաձկան հարձակման տեսանյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+8.09 oC

Հրապարակվել է Եգիպտոսում զբոսաշրջիկի վրա շնաձկան հարձակման տեսանյութը

21:58 04.12.2020

Եգիպտական Մարսա էլ Ալամ քաղաքում երկարաթև շնաձուկը հարձակվել է գերմանացի ջրասուզակի վրա։ Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է BILD պարբերականը։

Շնաձկան հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Հաղորդվում է, որ շնաձուկը հարձակվել է դայվինգով զբաղվող գերմանացի 42-ամյա կնոջ վրա։

Հրահանգիչը և մյուս ջրասուզակները տուժածին ափ են դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց: Շնաձուկը կծել է կնոջ ձախ ուսը։ Հիվանդի վիճակը կայուն է։

Տեղական իշխանությունները ժամանակավորապես արգելել են դայվինգով զբաղվել Մարսա էլ Ալամ քաղաքի ափամերձ ջրերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

20:29 28.03.2024

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

Ֆինլանդիայում աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանության համաձայնագիրը (DCA) կսահմանափակի երկրի ինքնիշխանությունը, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, որը գլխավորում է խումբը։ «Հետևաբար, որպեսզի խորհրդարանը համաձայնագրի հաստատման որոշում կայացնի, կպահանջվի երկու երրորդի մեծամասնությունը», – ավելացրել է գերատեսչությունը: Ֆինլանդիան, որը միացել է ՆԱՏՕ-ին, դեկտեմբերին համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որը նախատեսում է իր տարածքում զորքեր տեղակայել։ […] ...

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

20:18 28.03.2024

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

Ղրղզստանի իշխանությունները ձեռք են բերել A-320 ինքնաթիռ՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։ «Airbus A320 օդանավը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ գնված A-320 ինքնաթիռը արտադրվել է 2002 թվականին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բյուջեի հաշվին ձեռք են բերվել հատուկ և […] ...

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

19:09 28.03.2024

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։ «Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող […] ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

16:46 28.03.2024

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ […] ...

BACK_TO_TOP