14:10 27.06.2018
«Թուրքիայում քաոսային վիճակ է տիրում. գուցե և այն քողարկված է, սակայն ակնհայտ է, որ երկիրը մտել է վտանգավոր մի փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ստամբուլահայ գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսը։
Նա նաև ասել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր ունեցած բոլոր պետական կառույցներն օգտագործել է խորհրդարանում մեծամասնական ուժ դառնալու նպատակով, բայց դա նրան չի հաջողվել:
«Նրանք իրենց ունեցած բոլոր ռեսուրսներն օգտագործեցին, բայց չկարողացան իրենց ուզած մեծամասնությանը տիրանալ։ Օդանավեր, պետական կառույցներ, ուժ, ԶԼՄ-ներ և տարբեր տեսակի ռեսուրսներ գործի դրին, բայց դրանով հանդերձ իշխող «ԱԶԿ»ն այնպես էլ չկարողացավ մեծամասնական ուժ հանդիսանալ»,- մեկնաբանել է Րաֆֆի Հերմոն Արաքսը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայում այսօր թեժ քննարկումներ են ընթանում այն մասին, որ Էրդողանը իրականում չի կարողացել այնքան ձայն հավաքել, որի մասին պաշտոնապես հայտարարվում է, նշում է, որ տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ, որի արդյունքում էլ Էրդողանն ընտրվել է նախագահ։
Ստամբուլահայ գործչի կարծիքով՝ քրդամետ կուսակցության՝ Թուրքիայի Մեծ մեջլիս մուտքը կարևորագույն ձեռքբերում կարելի է համարել, ու HDP -ն (որի անդամ է նաև Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո
Փայլանը) կարողանալու է զսպել Էրդողանի նկրտումներն ու «անպարտելի սուլթանի» մոտեցումները:
Րաֆֆի Հերմոն Արաքսը նաև դիտարկել է, որ եթե Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենար, ապա Էրդողանի դեմ հանդես եկող բոլոր կողմերը, միավորվելով, կարողանալու էին տապալել նրան։ Նրա կարծիքով՝ առաջիկա ամիսներին թուրքական լիրան մեծ անկում է ապրելու, և այսօր Էրդողանի կառավարությունը, հենվելով արաբական երկրներից Թուրքիա հոսող գումարների վրա, հազիվ է կարողանում պահպանել երկրի ֆինանսական կայունությունը: Այս պայմաններում, ըստ նրա, ֆինանսական ընդհանուր կոլապսին հաջորդելու է շատ ավելի վտանգավոր և պայթունավտանգ մի փուլ։
«Ամեն դեպքում առաջիկայում էլ Թուրքիային ու հատկապես Էրդողանին լավ բան չի սպասվում ու հեռու չէ այն վարկածը, որ Թուրքիան կարող է մտնել քաղաքացիական պատերազմի նոր հանգրվան»,- լրագրողներին հայտնել է Րաֆֆի Հերմոն Արաքսը։
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...