19:05 07.12.2020
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները ոչ միայն վերահսկում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, այլև ականազերծում են տարածքները, վերականգնում կապի միջոցներն ու ենթակառուցվածքները: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօրվա բրիֆինգում ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները:
Ռուս խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է շուրջօրյա մոնիթորինգ: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Խաղաղապահների ինժեներական ուժերով շարունակվում են տրանսպորտային տեղաշարժի վերահսկման և հսկիչ անցագրային կետերի կահավորման աշխատանքները: Ռուս խաղաղապահների ջանքերով ապահովվում է բնակիչների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր: Հումանիտար օգնություն է ցուցաբերվում, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող բնակիչների թիվը մեկ օրվա ընթացքում կազմել է 859 մարդ: Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել, ավարտվել է գազատար խողովակի և կապուղիների նորոգումը: Ավելի քան 12 կմ գազատար խողովակ և 15 կմ կապուղի է վերականգնվել: Շարունակվում է էլեկտրական հաղորդալարերի վերականգնումը՝ մեկ օրում վերականգնվել է 2 հենակետ և ավելի քան 2 կմ էլեկտրական հաղորդալար:
Խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյունավտանգ իրերի վնասազերծումը: Մեկ օրում ականազերծվել է մոտ 1 հա տարածք, 1 կմ ճանապարհ, ոչնչացվել է 2876 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ՝ ականազերծված է ավելի քան 62 հա տարածք, 21 կմ ճանապարհ, վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ իր:
ՌԴ պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալի բրիգադները մասնագիտացված օգնություն են ցուցաբերել 11 բնակչի, այդ թվում՝ մեկ երեխայի: Ռուս բժիշկները, ընդհանուր առմամբ, օգնություն են ցուցաբերել 280 բնակչի, այդ թվում՝ 29 երեխայի: Խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուժերով շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը: Գործում է անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու և տրամադրելու թեժ գիծը: Այս ընթացքում ավելի քան 286 զանգ է գրանցվել, տեղի է ունեցել 1947 հանդիպում քաղաքացիների հետ»,- տեղեկացրել է Իգոր Կոնաշենկովը:
Մանրամասները՝ տեսանյութում․
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...