22:11 10.12.2020
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Արեգակից արտանետված պլազմայի ամպը հասել է Երկիր մոլորակ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում։
Ըստ հաղորդագրության՝ մեր մոլորակի շփումը արեգակնային գազի խիտ զանգվածների հետ գրանցվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։ Ըստ ռուս գիտնականների՝ Երկիր մոլորակը մոտ մեկ օր «ընկղմված կմնա արեգակնային նյութում»:
Ավելի վաղ լաբորատորիան հայտնել էր, որ ամպի ազդդեցության հետևանքով տիեզերական միջոցների վրա ճառագայթային բեռը կտրուկ կաճի, բացի այդ, Երկրի մակերևույթի մոտ մագնիսական դաշտի տատանումներ կգրանցվեն։
Դրական ազդեցությունների շարքում գիտնականներն առանձնացնում են բևեռափայլի լուսարձակման տարածքի իջեցում մինչև 60-70 աստիճան լայնություններ. դրանք կարելի է տեսնել հսկայական տարածքներում:
Արեգակի վրա տեղի ունեցած պոռթկումը պատկանում է նվազագույն C դասին։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...