Արա Այվազյանն ու Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարը առանձնահատուկ կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Արա Այվազյանն ու Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարը առանձնահատուկ կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

15:12 17.12.2020

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։

ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն ընդգծվեցին առևտրատնտեսական, ներդրումային ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախ և առաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծեցին միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարևորությունը:

Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

14:18 24.06.2025

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

14:13 24.06.2025

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

13:56 24.06.2025

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

13:43 24.06.2025

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

13:22 24.06.2025

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ ...

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

BACK_TO_TOP