09:35 19.12.2020
Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը:
Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ մեր պետության սահմանային բնակավայրերի բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների համար:
Սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն:
Այս ամենը մեր պետականության անվտանգությունը երաշխավորելու ու մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար պատշաճ հիմքեր ունենալու անհրաժեշտ քայլերից են, որ պետք է ապահովեն նաև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների պաշտպանությունը»,-ասված է գրառման մեջ:
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...
21:00 05.08.2025
Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն ԻլիեսկունՌումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...
20:52 05.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, 48, 50, 50ա շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա […] ...
20:40 05.08.2025
Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցովԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով հանդիպում է անցկացրել՝ նվիրված «անվտանգության հարցերին», հայտնում է վարչապետի գրասենյակը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ «Քննարկման ընթացքում իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայի հատվածում հետագա գործողությունների տարբերակներ: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է իրականացնել ռազմաքաղաքական կաբինետի կողմից կայացված ցանկացած որոշում»,-հայտնել են գրասենյակից: Ավելի […] ...
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...