10:24 21.12.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով։
✅Օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։
?Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերն ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն սկսել են (կամավորական աշխատանքներին կարող եք միանալ՝ զանգահարելով 077 77 90 85 հեռախոսահամարով)։
Սննդի բաշխման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...
11:57 06.08.2025
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:45 06.08.2025
Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...