15:07 21.12.2020
ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է և Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին պաշտոնական Տաճարն է, որը կառուցվել է 301-303 թթ.՝ Սբ Տրդատ Գ. Մեծ հայոց արքայի և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով: Տաճարը կառուցվել է Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, համաձայն որի՝ Աստծո Միածին որդին՝ Հիսուս Քրիստոսը, իջնելով Արարատյան դաշտ՝ քաղաքամայր Վաղարշապատ, պատվիրել է, որ հենց այդ տեղում լինի Աստծո տաճարը՝ «բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության Աթոռը»: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ի սկզբանե Մայր Տաճարը կառուցվել է խաչաձև հիմքով և կենտրոնական գմբեթով, որով էլ Սուրբ Էջմիածինը համաշխարհային եկեղեցական ճարտարապետության մեջ հանդիսանում է առաջին խաչահիմն գմբեթավոր տիպի տաճարը: XVII դարում Մայր Տաճարի արևմտյան մուտքին կցակառուցվել է եռահարկ զանգակատուն, ինչպես նաև փոքրիկ զանգակատներ՝ հյուսիսային, արևելյան և հարավային աբսիդների վրա: 1869 թ. Տաճարի արևելյան պատի ողջ երկայնքով կցակառուցվել է երեք սրահ՝ որպես ավանդատուն-թանգարան: XVII-XVIII դդ. Մայր Տաճարի ներսը զարդարվել է որմնանկարներով, որոնք վրձնել է հայ նշանավոր նկարչական՝ Հովնաթանյան ընտանիքը:
Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը վերանորոգվել է հովանավորությամբ հայ իշխանների, ազգային բարեգործների (Ալ. Մանթաշյան, Գյուլբենկյան հիմնադրամ, Լուիզ Մանուկյան Սիմոն և Մանուկյան ընտանիք), համայն հայության սրտաբուխ նվիրատվություններով և Հայոց պետության գործակցությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ 2012 թ. սկսվել է Մայր Տաճարի համակողմանի հիմնարար նորոգությունը, որն իր ավարտին կհասնի 2021 թ.:
Մայր Տաճարը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 30100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9990
Քաշը 1000,0 գ
Տրամագիծը 100,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր, համարակալված
Տպաքանակը 301 հատ
Թողարկման տարեթիվը 2020
Նախագծի հեղինակ` «CIT Coin Invest AG» ընկերություն, Լիխտենշտեյն:
Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:
Դիմերես` Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։
Դարձերես՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի խորանը՝ գմբեթի ներսի հատվածի ֆոնին։
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ Կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:
Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...
11:57 06.08.2025
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:45 06.08.2025
Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...