Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերում մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհ է վերականգնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերում մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհ է վերականգնվել

15:54 21.12.2020

Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերով և մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկն է։

Հորբատեղի և Արտաբույնքի բնակիչները մեծ հույսեր են կապում ճանապարհի բարեկարգման հետ։ Նրանց բնորոշմամբ՝ ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կօգնի ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այնպես էլ իրենց կենցաղային հարցերի լուծմանն ու տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Նշենք, որ S-9-21-Հորբատեղ ճանապարհի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, Ցաղացքար եկեղեցական համալիրը‚ Հորբատեղում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին‚ պատմական և բնության այլ հուշարձաններ։

Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են գաբիոնային պաշտպանիչ պատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ: Չնայած ճանապարհի վերականգնման նախագծում նախապես ներառված չէին ջրագծի կառուցման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի և Արտաբույնք գյուղի բնակիչների խնդրանքը` կառուցվել է Արտաբույնք գյուղի շուրջ 3‚4 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրագիծը։

Ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ 2020 թվականին այս ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի‚ Արարատի մարզերում ավարտվել է մոտ 23 կմ երկարությամբ 6 ճանապարհահատվածի վերականգնումը։ Իսկ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ 7 մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:57 06.08.2025

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին  ժամը 12:00-20:00-ն  կդադարեցվի   ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

11:45 06.08.2025

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP