20:51 22.12.2020
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է նոր տվյալներ ականազերծման աշխատանքներից:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 15 հա տեղանք և ավելի քան 4,5 կմ ճանապարհ: Ստուգվել է 11 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է 307 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 260 հա տեղանք, մոտ 100կմ ճանապարհ, 434 տուն-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8 հազար 600 պայթյունավտանգ առարկա»,- ասել է Կոնաշենկովը:
ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական ստորաբաժանման մասնագետները Դիշի գյուղում բժշկական օգնություն են ցուցաբերել 35 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 807 բնակիչների, այդ թվում՝ 100 երեխաների:
08:30 07.08.2025
Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...
08:25 07.08.2025
Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքումԻրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...
08:15 07.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 07.08.2025
Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե ՄելիքյանԵղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․ «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ […] ...
08:00 07.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՕգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...