16:25 20.01.2018
Մի քանի օր շարունակ գեոմագնիսական հզոր փոթորիկները կմոլեգնեն Երկիր մոլորակիր վրա, համոզված են ամերիկացի գիտնականները՝ նշելով, որ թեև դրանք ամենուժեղ փոթորիկներից չեն, սակայն այնքան հզոր են, որ ի վիճակի են շարքից հանել որոշ կարևոր համակարգեր:
Մեր մոլորակը այդ փոթորկի ազդեցության տակ է հունվարի 19-ից և դա կշարունակվի ևս մի քանի օր: Ամերիկացի մասնագետները գնահատում են այդ փոթորիկների վտանգավորության աստիճանը G1 ցուցիչով, որը նշանակում է միջին ուժգնություն: Վտանգի տակ կհայտնվեն Երկիր մոլորակի նավիգացին համակարգերը, որոնք տեղադրված են արբանյակների վրա: Կարող են շարքից դուրս գալ նաև գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերը և GPS-ը:
Մասնագետների մեկնաբանությունների համաձայն՝ արևի վրա բռնկումների հետևանքով տիեզերք են արտանետվում հսկայական քանակի պրոտոններ և էլեկտրոններ, որոնց մի մասի արագությունը հասնում է 400–1000 կմ/վրկ: Երկրի մագնիսային դաշտը կլանում է տիեզերքից լիցքավորված մասնիկները:
Ստացվում է՝ մագնիսային փոթորիկն արագ ու հզոր փոփոխությունն է երկրի մագնիսային դաշտում, որն առաջանում է արևային բարձր ակտիվության շրջաններում:
Ինչ է մագնիսական փոթորիկը
Վերջին 100-ամյակում հայտնի դարձավ, որ Արեգակը ճառագայթում է ոչ միայն տեսանելի ու անտեսանելի լույս, այլ նաև մասնիկներ, որոնք էլեկտրական լիցքեր են պարունակում: Այդ մասնիկները մշտապես գոլորշիանում են Արեգակի մթնոլորտից և արևի պսակի շարունակությունն են հանդիսանում: Արևից գոլորշիացող այդ գազը բաղկացած է լիցքավորված մասնիկներից, այն լցնում է Արեգակնային մոլորակային համակարգի ամբողջ տարածքը: Քանի որ այն անընդհատ շարժման մեջ է, կոչվում է արևային քամի:
Արևային քամու գերարագ ագրեսիվ հոսքերին Երկիր մոլորակն «արձագանքում է» իր գեոմագնիսական դաշտով: Մոլորակի մագնիսական դաշտը պաշտպանում է արևի քամուց: էլեկտրականությունն ու մագնիսականությունը շատ սերտ փոխկապակցված են, մագնիսական ոլորտի կառուցվածքն այնպիսին է, որ տարբեր վայրերում Երկրի մագնիսային դաշտը տարբեր ազդեցություն է ունենում տիեզերական գործոնների փոխազդեցության, մասնավորապես արևային քամու վրա:
Արևային գերարագ մասնիկների հոսքը, դուրս նետվելով արեգակի մթնոլորտից, 12-24 ժամ անց հասնում են Երկիր մոլորակին, որի ճնշման տակ Երկրի մագնիսային ոլորտն արևային կողմում սեղմվում է 2 և ավելի անգամ: Մագնիսոլորտի ուժեղ սեղմումը մագնիսային դաշտի լարվածության աճի պատճառ է դառնում: Այդպես են առաջանում մագնիսային փոթորիկները, որոնք կարող են մի քանի ժամից մինչև մի քանի օր տևել:
Ում են վնասում մագնիսական փոթորիկները
Առաջին հերթին թույլ առողջություն և մետեոկախվածություն ունեցող մարդկանց: Եղանակի փոփոխություննից նրանք կարող են գլխապտույտ, արյան ճնշման կտրուկ տատանումներ, գլխացավ և հոդացավեր ունենալ, հոգնածություն, քնկոտություն կամ հակառակը` անքնություն: Շատերը նունիսկ նյադային նոպաներ են ունենում այդ օրերին:
Բժիշիկները վաղուց են հայտնաբերել, որ մագնիսային փոթորիկների ժամանակ կրճատվում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է օրվա կենսառիթմերի և իմունիտետի համար: Խախտվում է հորմոնային բալանսը: Որոշ մարդկանց մոտ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի արագ աշխատանքին, մյուսների մոտ միանգամայն հակառակ պատկերն է գրանցվում:
Հաստատված է, որ գեոմագնիսական ակտիվության շրջանում փոխվում են նաև արյան հատկությունները: Ավելանում է մածուցիկությունը` որոշ դեպքերում գրեթե 5 անգամ:Որպես հետևանք՝ բարձրանում է սրտամկանի կաթվածի, հիպերտոնիկ կրիզների և ինսուլտների ռիսկը: Վիճակագրության համաձայն՝ այդպիսի հիվանդությունների մոտ 70%-ը սրվում է արևային փոթորիկների օրերին:
Արևային ակտիվության աճը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի անդառնալի խափանման, քանի որ ուղեղը բարդ էլեկտրամագնիսային, կենսաքիմիական և մեխանիկական կազմություն ունի: Նկատվել է, որ Արեգակի վրա բռնկումների հաջորդ օրը 4-5 անգամ աճում է ինքնասպանությունների քանակը:
Ուշագրավ է նաև այն, որ շատերն արձագանքում են ոչ թե մագնիսային փոթորկին, այլ դրանից 1-2 օր առաջ` արձագանքելով արեգակի վրա տեղի ունեցող բռնկումներին: Հստատված է նաև այն, որ մետեո կախվածություն ավելի շատ ունեն կանայք: Իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ այս օրերին պետք է հատկապես ուշադիր լինեն ՝հաճախակի չափեն ճնշումը, չնյարդայնանան և վիտամիններով հարուստ սնունդ ընդունեն:
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...