20:13 28.06.2018
Հունիսի 28-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Գերմանիայի դերակատարությունը որպես Հայաստանի կարևոր գործընկեր ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական առումով։
Ալբերտ Վայլերը նախարար Մնացականյանին ներկայացրեց Ֆորումի գործունեությունը և առաջիկա ծրագրերը՝ ուղղված հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի ընդլայնմանն ու բազմաշերտ համագործակցության խթանմանը։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այդ բանաձևը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի արդարության վերականգնման տեսակետից և այն միաժամանակ Գերմանիայի կարևոր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առումով, որի առաջամարտիկներից է Հայաստանը։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է իր հաստատակամությունն՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ապահովելու արդարություն, տնտեսական և սոցիալական ոլորտում բոլորի համար հավասարություն։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց կողմից ձեռնարկվող ջանքերում մեծապես կարևորում են միջազգային գործընկերների աջակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ արդեն վավերացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այժմ Հայաստանն ակնկալում է նաև Բունդեսթագի կողմից համաձայնագրի վավերացումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գերմանա-հայկական ֆորումի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...