14:07 13.01.2021
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել:
Պատերազմի օրերին մեր աշխատակիցները խաղաղ բնակչության դեմ կիրառված և չպայթած զինամթերքների հայտնաբերման և լուսաբանման աշխատանքների նպատակով եղել են Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք և Սյունիքի մարզի Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» 2019 թվականի փետրվար 8-ից մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ականազերծվել է 319.820 քմ ականապատված տարածքներ և հայտնաբերվել է 359 ական ու պայթուցիկ նյութ: Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 25 816 հիվանդի:
Սեպտեմբերին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, դասընթացի համար համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով, կայացել է Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ:
2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը նույնպես նախատեսվում են ականազերծողների և բուժակների դասընթացներ:
«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի կողմից մեր մասնագետները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքներից մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Դեկտեմբերին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են 30 000 քմ տարածքում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ։
2020 թվականի օգոստոսին «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը»՝ ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար, ովքեր իրենց համայնքներում քաղաքացիներին արդեն սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները:
«ՀԱՓԿ»-ի մասնագետներն ամեն տարի անվտանգ վարքագծի կանոնների մասին են իրազեկում մոտ 10000 մարդու: Այս տարի, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակել ենք իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները: Եվ քանի որ այս օրերին, ավելի քան երբևէ, կարևոր է իրազեկված լինել՝ ինչ անել պատերազմից մնացած պայթուցիկ մնացորդներ հանդիպելիս, մեր մասնագետները միջազգային Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրազեկման աշխատանքներ են կատարել նաև ավտոկայանից դեպի Ստեփանակերտ ուղևորվող յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ ուսուցանելով անվտանգ վարքագծի կանոններ:
Այս բոլոր աշխատանքները շարունակական են: Մեր աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և այս տարի էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և իրազեկման աշխատանքներ:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...