Մի՛ տվեք ձեր հարցը, չեմ ուզում պատասխանել. Միքայել Մելքումյանը հրաժարվեց պատասխանել «Իմ քայլի» պատգամավորի հարցին ու լքեց դահլիճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Մի՛ տվեք ձեր հարցը, չեմ ուզում պատասխանել. Միքայել Մելքումյանը հրաժարվեց պատասխանել «Իմ քայլի» պատգամավորի հարցին ու լքեց դահլիճը

17:39 13.01.2021

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, բայց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց գործունեության տեսակների մեջ լրացումներ կատարելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագիծն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր: Նախագծով Մելքումյանն առաջարկել էր մի խումբ անձանց, որոնք անհատ ձեռնարկատեր չեն համարվում, ինչպիսիք են կոշկակարները, հանդիսավարները և այլք, ներառեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձանց ցանկ՝ անհրաժեշտության դեպքում նրանց աջակցություն տրամադրելու նպատակով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցրել է.

«Ես տեղյակ եմ, որ կան մեծ կազմակերպություններ, որոնք կազմակերպում են այդ աշխատանքները՝ մաքրության, դայակների ծառայության: Տեսեք, կան մարդիկ, որ գալիս են օգնելու, ոչ մի տեղ չեն գրանցվում, հիմա այս քայլը բերելու է ոչ թե նրան, որ գրանցեն, այլ նրան, որ կազմակերպությունները, որոնք ունեն 30 և ավելի աշխատողներ, իրենց սարքելու են մի քանիսը, խուսափեն հարկերից: Ռիսկը կա, ի՞նչ ենք անում, ուզում եմ հասկանալ»:

Մելքումյանի պատասխանից հետո Վարդանյանը նշեց, որ չի ստացել իր հարցի պատասխանը, փորձել է արձագանքել, սակայն Մելքումյանը հայտարարել է.

«Եթե դուք չընկալեցիք իմ ասածը, ես էլ ձեր հարցի իմաստը չհասկացա: Մի՛ տվեք ձեր հարցը, ձեր հարցին չեմ ուզում պատասխանել»:

Նա հայտարարել է, որ հանում է իր այս և մյուս նախագիծն օրակարգից ու լքել դահլիճը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP