Բանկը կարող է ասել՝ ես վարկ տալիս եմ միայն սև աչքեր ունեցողներին. գործադիրը օրակարգային նախագծերից մեկը բավականին երկար է քննարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Բանկը կարող է ասել՝ ես վարկ տալիս եմ միայն սև աչքեր ունեցողներին. գործադիրը օրակարգային նախագծերից մեկը բավականին երկար է քննարկել

14:00 14.01.2021

«Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրում» փոփոխությունների նախագծի քննարկումն այսօր կառավարությունում բավականին երկար է տևել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով:

«Ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ դրամագլուխը կփորձի կառավարել: Հենց սկզբից եղել է քննարկման երկու թեմա. առաջինը՝ արժե՞ նման բան անել, թե՞ ոչ, որ բյուջեի միջոցներից ներդրումների խթանման այսպիսի գործիք կիրառվի, և երկրորդը վերաբերել է կանոններին:

Երկու հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի եղել կառավարությունում: Հենց սկզբից եղել են մտավախություններ, որ այս կանոններով հնարավոր չի լինի ներդրումներ իրականացնել: Այսօր էլ միասնական կարծիք կառավարությունում չկա: Փաստարկների երկու խումբն էլ ունեն իրենց հիմնավորումները: Պետք է խոստովանել, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք հույս ունեինք, որ կունենա: Հիմա, որպես դրա պատճառ ու մեղավոր համարվում են այն կանոնները, որոնք սահմանված են: Իմ ընկալումն այն է, որ եթե մինչև այստեղ հասել ենք, շարունակենք, ու տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում»,- ասել է վարչապետը:

«Մինչ այսօր շատ բան է արվել, օժանդակության ծրագրերը հասել են 160 մլրդ դրամի: Այն կանոնները և շահառուի նույնականացման ձևը, որ ընտրել ենք, բավականին արդար է: Քանի որ հիմա շահառուի ընտրության կանոն որևէ կերպ այլևս չի արձանագրվում, հիմա հարց է առաջանում, թե ինչու մենք պետք է առանց շահառուի նույնականացման կամ նկարագրության կանոնի բյուջետային միջոցները տեղաբաշխենք մասնավոր հատվածում»,- նկատել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիշեցմամբ՝  ներդրողը ՀՀ-ում փող կարող է վերցնել միայն բանկից, և դա ամենամեծ խոչընդոտն է ներդրումներ անելու: Վարչապետն այն կարծիքին է, որ երբ շատ ազատական կանոններ են սահմանվում, առաջանում է ընկերությունների երկար հերթ, որոնք  ցանկանում են  որ այդ ներդրումն իրենց մոտ տեղի ունենա, իսկ  շատ ընկերություններում ներդրումներ անելն այնքան էլ տրամաբանական չի լինի.

«Արդյունքում՝ պրոյեկտի շուրջ անառողջ մթնոլորտ է գոյանալու, ասելու են՝ իսկ ինչի՞ էն մեկի հայտը բավարարվեց, մյուսինը՝ ոչ: Ես այստեղ ռեպուտացիոն մեծ ռիսկ եմ տեսնում: Հետո շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու այս մի ընկերությունում ներդրում արվեց, մյուսում՝ չարվեց: Իսկ եթե որևէ անհաջողություն լինի, այդ պրոցեսներն ավելի կշատանան, կդառնան քրգործեր և այլն: Եթե բանկն է տալիս աջակցությունը, նա մասնավոր կառույց է և կարող է ասել՝ իմ քաղաքականությունն այնպիսին է, որ ես վարկ տալիս եմ միայն սև աչքեր ունեցողներին: Բայց երբ պետությունն է նման բան ասում, խնդիր է առաջանում: Եթե մենք 0-1-ին ենք ընտրելու, մնացած 9-ը ասելու են՝ ուրեմն էստեղ ներքին գործարքներ, խնամի-ծանոթ է գործում»,- ասել է վարչապետը:

«Մենք հիմա քննարկում ենք անել կամ չանել ինչ-որ բան, որը կարող է առաջացնել կամ չառաջացնել ինչ-որ ռիսկ: Ես իմ 1,5 ամիս աշխատանքի ընթացքում անընդհատ լսում են՝ սա ռիսկ է առաջացնում, նա ռիսկ է առաջացնում: Մենք էսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան անել, որովհետև այնտեղ կա ռիսկ: Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ և չվախենալ սխալներ գործելիս: Այստեղ էլ կոչ եմ անում լինել համարձակ և անել նոր քայլեր, որովհետև միայն դա կարող է փոփոխություն մտցնել մեր աշխատանքի մեջ»,- հավելել է էկոնոմիկայի նախարարը:

Երկար քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բաց քվեարկությամբ որոշել հարցը: Կառավարության անդամներից նախագծին դեմ էին միայն 3-ը: Նախագիծն ընդունվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

12:40 17.08.2025

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

12:20 17.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

BACK_TO_TOP