ՌԴ-ն ողջունում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև ուղիղ երկխոսության հաստատումը. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՌԴ-ն ողջունում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև ուղիղ երկխոսության հաստատումը. Զախարովա

18:15 15.01.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքում ստորագրված նոր հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը միշտ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտավորականների, ինչպես նաև հումանիտար բնույթի հանդիպումների անցկացումը:

«Մենք ամեն կերպ ողջունել ենք Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին և, սկզբունքորեն, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, հետևաբար նաև Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը, անշուշտ, կաջակցի նման մարդասիրական գործողություններին, եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն անկեղծ տրամադրվածություն այս ուղղությամբ շարժվելու համար»,- ասել է Զախարովան:

Պատասխանելով ապաշրջափակման հարցին.

«Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշեմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին տնտեսական կապերի հաստատմանը, հաղորդակցության ապաշրջափակմանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այդ հարցով ընդունվեց առանձին հայտարարություն: Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում որոշում կայացվեց ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ: Այն պետք է աշխատանքը սկսի մինչև այս ամսվա վերջը: Մինչև մարտի մեկը պետք է ներկայացնի այն միջոցառումների ցուցակը և ժամանակացույցը, որով պետք է իրականացվեն միջազգային փոխադրումների համար նախատեսվող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը: Նախատեսվում է աշխատանքի կարևորագույն ուղղություններով ստեղծել մասնագիտացված ենթախմբեր, որոնք էլ կզբաղվեն բոլոր հարցերով: Կասկած չկա, որ նշված նախագծերի իրականացումը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի շահերին: Հաշվի կառնվեն բոլոր երկրների շահերը: Մասնավորապես՝ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, միաժամանակ, տրանսպորտային կոմունիկացիաները Ադրբեջանին կկապեն Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

19:21 17.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP