21:59 15.01.2021
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցով է հանդես ելել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։
«Լեռնային Ղարաբաղում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից խնդիրների կատարումը։ Հրադադարի ռեժիմի պահպանման խախտումներ չեն եղել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Այսօրվա դրությամբ՝ արդեն վերադարձել է 49 461 մարդ: Ռուս ինժեներական խմբերը մաքրում են տարածքը չպայթած արկերից: Մինչ օրս ստուգվել է 751 շենք, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ: Մաքրվել է ավելի քան 200 կմ ճանապարհ, 529 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 406 պայթյունավտանգ առարկա:
Համագործակցելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ՝ Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը իրականացնում են որոնողական և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքներ:
Կազմակերպվել է լրացուցիչ խմբի աշխատանքը Քարվաճառի շրջանում մահացածների մարմինների որոնման աշխատանքների համար: Տեղի բնակիչների բողոքների և անհայտ կորած զինծառայողների, քաղաքական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար մինչ օրս թեժ գիծ է ստացվել 575 հեռախոսազանգ:
Խաղաղապահ գործողության գոտում շարունակվում է ավտոշարասյուններ ուղեկցելու խնդրի կատարումը: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է Ադրբեջանի զինված ուժերի 7 ավտոշարասյուների անվտանգ անցումը, այդ թվում՝ 3 շարասյուն շինանյութերով՝ Լաչինի միջանցքով և Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հատվածով:
Հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման առաջադրանքների կատարմանը զուգընթաց, ռուս խաղաղապահ ուժերի կոնտինգենտը իրականացնում է դիտակետերի ինժեներական սարքավորումներ և տեղակայման վայրերի բարելավում:
Մենք այժմ Ստեփանակերտի տարածքում գտնվող թիվ 1 ռուսական ռազմական հիվանդանոցում: Այստեղ երկրորդ օրն է՝ իրականացվում են ռուս խաղաղապահ ուժերի կոնտինգենտի զինծառայողների պատվաստումները Քովիդ-19-ի դեմ՝ ռուսական Սպուտնիկ պատվաստանյութով: Այսօր պատվաստվել է 127 զինծառայող: Ռուս խաղաղպահ կոնտինգենտի բոլոր զինծառայողների ամբողջական պատվաստումներըկավարտվեն 2021 թվականի փետրվարի 28-ին»,- ասել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կենտրոնի ղեկավարի տեղակալ գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...