ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ Բաքվի զորահանդեսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+33.09 oC

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ Բաքվի զորահանդեսի մասին

15:27 29.06.2018

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է նախօրեին Բաքվում կայացած զորահանդեսը:

«Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի համալրման մասին տեղեկությունները հայթայթում է Բաքվի կազմակերպած զորահանդեսներից։ Բնականաբար՝ մենք գիտենք ինչ զինատեսակներ ունի հակառակորդը, սպառազինության որ տեսակների վրա է կատարում հիմնական շեշտադրումները, ինչ է փորձում ձեռք բերել և այլն։

Իհարկե, Ադրբեջանի սպառազինումը և փորձը՝  ներքաշել մեզ այդ մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել, ընդ որում՝ ոչ միայն մեզ, այլև ամբողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, առավել ևս՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության պարագայում, որը հայտնի էիր ռազմատենչ հռետորաբանությամբ։ Վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ունեն բավարար միջոցներ իրենց վրա դրված խնդիրները արդյունավետ իրականացնելու համար։

Ավելին. մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում սպառազինության առումով որակական առավելություն ձեռք բերելու ուղղությամբ՝ նաև զարկ տալով սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Մեր հասարակությունը պարբերաբար առիթներ կունենա համոզվելու դրանում։ Նշված խնդիրը գտնվում է պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության և ամենօրյա վերահսկողության ներքո։

Զորահանդես անցկացնելը և մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են և դրա ամենավառ ապացույցն ավելի քան երկու տասնամյակ Բաքվում կայացող «շքեղ» զորահանդեսներն են, դրան զուգահեռ՝ օպերատիվ և ռազմավարական պարտությունները»,- ասել է Արտակ Դավթյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

19:22 29.07.2025

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

Ամառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։   ...

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

19:16 29.07.2025

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...

Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբ

19:11 29.07.2025

Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբ

Եվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...

BACK_TO_TOP