Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև․ Ռոմանոս Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև․ Ռոմանոս Պետրոսյան

10:49 18.01.2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Հերթական գրությամբ դիմել եմ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։
❗Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։
Այդ վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների և շրջանակների վրա։
Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի և գնահատման։
❗Կարևոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև, մասնավորապես․
✅Անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում
Հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին
✅Ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն
✅Լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս
✅Հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն
Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետևանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել։

Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։

Գրությունն ուղարկվել է՝
➡Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ․ Շարփին
➡Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին
➡Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային
➡«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին
➡Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին
➡Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․ Ստիքերին
➡ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին
➡Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին
➡Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին
➡Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP