Գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

13:03 18.01.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով:
Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:

Գերիների վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պատերազմական գործողություններով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով որպես պատիժ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանում արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, չեն հայտնում գերիների իրական թիվը: Սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին հակասում է, այն ոտնահարում է առաջին հերթին նրանց ընտանիքների անդամների իրավունքները:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:

Այս ամենը գերիների ընտանիքներին պատճառում է հոգեկան տառապանքներ, առաջացնում է լարվածություն հայ հասարակությունում:
Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության համատեքստում, որը խրախուսում են երկրի իշխանություններն ու նույնիսկ մշակութային գործիչները (ուղարկվել է նաև այս հարցին նվիրված ու ապացույցների հիման վրա կազմված արտահերթ զեկույց)։

Ուստի, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու այն, որ մեր հայրենակիցները գերեվարվել են Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ համանախագահների ուշադրությունը նամակով հրավիրվել է նշված ու մյուս բոլոր խնդիրների վրա՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը բացառելու հրատապ անհրաժեշտության հարց։

Տեղյակ եմ, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես այս հարցն անընդհատ բարձրացնում է, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հրատապությունն ու սկզբունքային կարևորությունը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հրամայականով՝ ինքս նույնպես որոշեցի դիմել՝ ներկայացնելով ինքնուրույն դիտարկումների ու բողոքների քննության այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանի կառավարությունից անկախ գործող պաշտոնատար անձ, որն օժտված է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական մանդատով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP