«Էս գործը գործակալների միջոցով է սարքված». փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ Սեֆիլյանի գործի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

«Էս գործը գործակալների միջոցով է սարքված». փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ Սեֆիլյանի գործի մասին

17:18 22.01.2018

«Սմբատ Գալոյանը գործակալ է: Նա  ներդրվել է իրավապահների կողմից, որպեսզի ինչ-որ բան կարողանան սարքել Սեֆիլյանի դեմ», – համոզված է  ամբաստանյալ ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Ամբաստանյալ Հովհաննես  Պետրոսյանն էլ համագործակցում էր Սմբատ Գալոյանի հետ: Նրան խոստացել էին ազատ արձակել, եթե  Սեֆիլյանի դեմ ցուցմունք տար, սակայն խոստումը չեն պահել, թեև Սեֆիլյանի դեմ այդ ցուցմունքը նա տվել էր: Նույն Սմբատ Գալոյանը մոտեցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ալեք Ենիգոմշյանին և Սյուզան Սիմոնյանի և ասել՝ ես ունեմ 300 հոգանոց համախոհներ, և մենք կարող ենք ձեզ սատարել և հաջողությամբ պսակել: Մեղադրական եզրակացության մեջ կա, որ անձը Ժիրայր Սեֆիլյանն ունի 300 հոգանոց խումբ: Բացի դրանից էդ նույն անձը մեղադրվում է զենքի  ապօրինի շրջանառության մեջ: էդ 300 հոգանոց խմբի մասին այլ տեղեկություն չկա: Էն մարդը, որը զենքերի հետ կապ ունի, անընդհատ  զանգել է «Հիմնադիր  խորհրդարանի» արմատական անձանց, էդ վկան առանցքային վկա է և էդ տեղեկությունը ամենակարևոր տեղեկությունն է, որ պարզենք էդ 300 հոգուն: Պարզվում է, որ էդ 300-ը գործակալներ են: Սակայն մեր միջնորդությունները  մերժվեցին»,-ասուլիսի ժամանակ ասել է Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը :

 Նշենք, որ դատավոր Տաթեև Գրիգորյանը նախորդ դատական նիստին այդ մերժումը  հիմնավորեց այն փաստով, որ ամբաստնյալները Սմբատ Գալոյանի հարցաքննության ժամանակ դատական սանկցիայի էին ենթարկված և հեռացված էին  նիստից: Իսկ պաշտպաննները լքել էին դահլիճը՝ անտեսելով դատարանի արգելքը: 

 

Փաստաբանները  ասուլիսի ժամանակ նաև բարձրաձայնել  են, թե դատարանը թույլ չի տալիս ամբաստանյալներին՝ կոնկրետ Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին խոսել: Հիշեցնենք, որ դատարանը դատավոր Տաթև Գրիգորյանի նախագահությամբ դատավարության ժամանակ ամբաստանյալներին չի արգելում խոսել և չի սահմանափակում նրանց խոսելու իրավունքը, սակայն պահանջում է հարգանք դրսևորել դատարանի նկատմամբ և ոտքի կանգնել խոսելիս, ինչը ամբաստանյալները հրաժարվում են կատարել, ինչպես նաև հետևողականորեն հրաժարվում են ոտքի կանգնել, երբ դատարանը  ներս է մտնում:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP