20:49 21.01.2021
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Բեդրոսյան կենտրոնի գործադիր կրթության տնօրեն, Լոս Անջելեսում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Զերունյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Նամակին կից ֆեյսբուքյան գրառման մեջ նա հույս է հայտնել, որ Ջո Բայդենը կստանա իր նամակի 1.5 միլիոն օրինակ` ավելի քան 1 դար առաջ լռեցված ձայների անունից, ինչպես նաև նրանց անունից, ովքեր զոհել են իրենց կյանքը` պաշտպանելով իրենց նախնիների հայրենիք Արցախը:
Զերունյանը շնորհավորել է Ջո Բայդենին երդմնակալության կապակցությամբ` հիշեցնելով Միացյալ Նահանգները բարոյական հիմքերով կառավարելու Բայդենի խոստումը:
«Ես իմ ողջ պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում արել եմ ամեն բան` արմատախիլ անելու ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցանք: Այսօր ամենայն հարգանքով հիշեցնում եմ Ձեզ 2020 թ.-ի ապրիլի 24-ին Հայոց ցեսապանությունը հիշելիս և 2020 թ.-ի հոկտեմբերի 25-ին` Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Ձեր տված խոստումների մասին», – գրել է ամերիկահայ պրոֆեսորը:
Ֆրենկ Զերունյանը նշել է Politico պարբերականի հիշատակած Բայդենի թվիթերյան գրառման մասին, որի համաձայն՝ ընտրվելու դեպքում Բայդենը խոստացել էր աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը և ամբողջ աշխարհում մարդու իրավունքներն առաջնահերթություն դարձնել:
«Պրն. նախագահ, խնդրում եմ հարգել այդ խոստումները` վերականգնելու այս ազգի բարոյական հեղինակությունը բոլոր ցեղասպանությունների և մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Մենք` ամերիկացիներս, ունենք ճշմարտությունն, արդարությունն ու օրենքի գերակայությունը խրախուսելու բազմամյա ավանդույթ»,- գրել է Ֆրենկ Զերունյանը:
Հայազգի պրոֆեսորը նշում է, որ թեպետ չի կարող հետ բերել իր նախնիներին, այնուամենայնիվ, միասին հնարավոր է կանգնեցնել մարդկանց անմարդկային վերաբերմունքը միմյանց հանդեպ, որտեղ էլ դա լինի:
«Հայերին, հրեաներին, կամբոջացիներին, ռուանդացիներին, դարֆուրցիներին, այժմ էլ՝ ույղուրներին ուղղված «այլևս երբեք» արտահայտությունը պարզապես կարգախոս չէ, այլ երկրի երեսից ցեղասպանությունն արմատախիլ անելու գործողության իմաստալից կոչ»,- գրել է Ֆրենկ Զերունյանը:
Պրոֆեսորը նամակում հիշատակում է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու օրինակները` նշելով, որ 2020-ի փետրվարի դրությամբ 1915-ի իրադարձությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչել 32 ինքնիշխան պետություն, այդ թվում` Վատիկանը: Զերունյանը նաև հիշատակում է այդ պատմական փաստը ճանաչած աշխարհի հարյուրավոր քաղաքների, շրջանների, խորհրդարանների և ԱՄՆ 49 նահանգների մասին: Հիշատակվում են նաև այդ կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահների տված խոստումներն ու «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու անհաջող փորձերը:
Զերունյանն անդրադարձել է նաև 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ամերիկյան սպառազինության դաժան ուժի կիրառմամբ ավերվել է հայերի նախնիների երկիրն Արցախում:
«Մենք խիստ պատիժ ենք ակնկալում ագրեսորների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների համար: Ամենակարևորը`մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի բարոյական առաջնորդությունը վերջ կդնի ադրբեջանական ագրեսիային և կդադարեցնի ռազմական սարքավորումների մատակարարումն այս ագրեսորներին: Եվ վերջապես, ամենակարևորը` հույս ունենք, որ Դուք աշխարհին կուղղորդեք դեպի Արցախի ճանաչումը, ինչը ժողովրդի գոյատևման միակ լուծումն է»,- գրել է հայազգի պրոֆեսորը:
Զերունյանը Բայդենին հիշեցրել է երդմնակալության ժամանակ հնչեցրած խոսքերը՝ «կառաջնորդենք օրինակի ուժով», և նշել, որ սպասում է այդ գաղափարի կյանքի կոչմանը, քանի որ դա վերաբերում է ճշմարտությանը, արդարությանը, ցեղասպանության ճանաչմանը, մարդու իրավունքներին և Արցախին:
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...